Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կայացավ վիճակահանությունը

Կայացավ վիճակահանությունը
20.10.2015 | 11:59

Շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է ֆուտբոլային «Եվրոպա-2016»-ի միջանցիկ հանդիպումների իրավունք ստացած թիմերի վիճակահանությունը: Զույգեր են կազմել ՈՒկրաինան ու Սլովենիան, Շվեդիան ու Դանիան, Բոսնիա-Հերցեգովինան ու Իռլանդիան, Նորվեգիան ու Հունգարիան: Առաջին հանդիպումները կայանալու են նոյեմբերի 12-14-ին, պատասխան խաղերը՝ նոյեմբերի 15-17-ին: Հետաքրքիր է, որ ինչպես 2000 թ. միջանցիկում, այս անգամ էլ զույգ են կազմել ՈՒկրաինան ու Սլովենիան: Հիշեցնենք, որ այն ժամանակ դիմակայությունն ավարտվել է Սլովենիայի հավաքականի հաղթանակով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ